Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի շարք ցուցարարներ բողոքելու Սահմանադրական բարեփոխումների դեմ: Նրանց միացան նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ու նույն կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Լևոն Զուրաբյանը ցուցարարներին կոչ արեց գնալ Արաբկիրի ոստիկանության բաժին` այնտեղից դուրս բերելու բերման ենթարկված ցուցարարներին: