Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնությունում 4-րդ պարտությունից հետո հայտարարել է, որ հրաժարականի մասին որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստները դադարեն իրեն վստահել, գրում է Dni.ru-ն:
«Մարդիկ կարող են ասել այն, ինչ իրենց մտքով անցնում է: Կարծում եմ՝ դուք պետք է հարցնեք ֆուտբոլիստներից: Եթե նրանք ասեն, որ չեն վստահում ինձ, ապա ես կհեռանամ: Չեմ սիրում պարտվել, սակայն ուրախ եմ այն բանի համար, որ գիտեմ, թե ինչպես հաղթահարեմ դա»,-BBC-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:
«Չեմպիոն դառնալը բարդ կլինի, սակայն վստահ եմ, որ մենք կավարտենք առաջին քառյակում: Սա որոշիչ պահ է ակումբի պատմության մեջ, քանի որ, եթե ինձ հեռացնեն, ապա հեռացրած կլինեն «Չելսի»-ի լավագույն մարզիչին»,-ընդգծել է Մոուրինյոն: