Ովքեր են դեմ քվեարկել նոր Սահմանադրական փոփոխությունների նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հաղորդել էինք , այսօր Ազգային ժողովը 104 կողմ ձայնով ընդունեց Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի դնելու հարցը: Կողմ քվեարկած պատգամավորների թվում էին Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, ինչպես նաև Ալեքսան Արզումանյանը: Դեմ էր քվեարկել տասը պատգամավոր:

ՀՀ Սահմանադրության նախագծին դեմ են քվեարկել Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատրանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը:

Ձեռնպահ քվեարկած պատգամավորներն են` ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Մհեր Շահգելդյանը: Նիստին ներկա է եղել, սակայն չի քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը:




Լրահոս