
Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ, միլարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ մահափորձ է նախապատրաստվում:
«Հավաստի աղբյուրից ես տեղեկություն եմ ստացել, որ ահաբեկչական ակտի օգնությամբ նախապատրաստվում է Բիձինա Իվանիշվիլիի ֆիզիկական ոչնչացումը»,- ասել է Բատիաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերից:
Նա պնդում է, որ Վրաստան է արդեն ժամանել մահափորձը նախապատրաստող խումբը: