Պենտագոնը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սրման մեջ, փոխանցում է Reuters-ը:

«Չափավոր ընդդիմադիր խմբերի դեմ ռազմական գործողություններով իրականացնելով՝ Ռուսաստանը նպաստում է սիրիական կոնֆլիկտի սրացմանը»,-հայտարարել է Քարթերը:

Նա նաև ընդգծել է, որ, օգնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պայքարել ընդդիմության հետ, Ռուսաստանը «կհայտնվի խորտակվող նավի մեջ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամին ռուսական բանակի միջամտությունը «ողբերգության գրավական» էր անվանել:

Նշենք, որ մի շարք երկրների առաջնորդներն ու գերատեսչությունների ղեկավարներն ակտիվորեն հանդես են գալիս Սիրիայի տարածքում ռուսական գործողությունների դեմ: Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել սիրիական ընդդիմության դիրքերի ուղղությամբ հարվածները:




Լրահոս