![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/cb9c90bd9ac80abd3017263d341549aa.jpg)
Եվրոպայում կան ռեստորաններ, որտեղ դուք երբեք չեք գիրանա, ավելին, նույնիսկ քաղցած կմնաք: Նման վայրեր են այցելում ոչ թե ուտելու, այլ հաճելի մթնոլորտի համար: Նախկինում նման ռեստորաններ էին հանդիպում միայն Ֆրանսիայում, այժմ նաև աշխարհի մի շարք այլ երկրներում, գրում է Fishki.net-ը:
Գինին և ջուրը. գլխավորը սեղանների վրա
Եվ ահա տևական ժամանակ նստած եք ռեստորանում, գործընկերների հետ քննարկել եք բոլոր թեմաները, բերում են ուտեստը: Իսկ այնտեղ…մեծ ափսեի վրա ինչ-որ փոքր բան է:
![Рестораны, откуда уходят голодными Рестораны, откуда уходят голодными еда, ресторан](http://cdn.fishki.net/upload/post/201510/05/1685679/9_2.jpg)
Ծովատառեխ և բանջարեղեն: Այս ամենը 30 գրամ է:
![Рестораны, откуда уходят голодными Рестораны, откуда уходят голодными еда, ресторан](http://cdn.fishki.net/upload/post/201510/05/1685679/11_3.jpg)
Եվս 40 րոպե սպասելուց հետո բերում են 2-րդ ուտեստը: Չիփսեր և ձուկ, այս անգամ ուրիշ ձուկ: Եվ կրկին չեք կշտանում:
Երբ դուք արդեն պատրաստ եք ուտել դիմացինի մազերը, բերում են հիմնական ուտեստը: Խոզի միս կարտոֆիլով:
![Рестораны, откуда уходят голодными Рестораны, откуда уходят голодными еда, ресторан](http://cdn.fishki.net/upload/post/201510/05/1685679/9_5.jpg)
«Միայնակ վարենիկ ». սա ոչ թե ուտեստ է, այլ ժամանակակից արվեստ: Նման հաստատությունների համար հորինվել է «դանդաղ ուտեստ» տերմինը: Նման ռեստորաններ այցը բավականին թանկ է. մեկ մարդուց հարյուրավոր եվրոներ են պահանջվում:
Սպասելու ընթացքում հաճախորդներից մեկը նման կոմպոզիցիա է ստեղծել .«քար ափսեի մեջ»: Կարելի է պատկերացնել, որ սա խորովված կարտոֆիլ է:
![Рестораны, откуда уходят голодными Рестораны, откуда уходят голодными еда, ресторан](http://cdn.fishki.net/upload/post/201510/05/1685679/8_7.jpg)