Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանն այսօր դեմ էր քվեարկել 10 պատգամավոր: Ի սկզբանե ԲՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին: Այդպես էլ եղավ, խմբակցության ներկա անդամներից նախագծին դեմ էր քվեարկել միայն կուսակցությունից դուրս եկած Տիգրան Որիխանյանը:
Նշենք, որ ի սկզբանե խոսակցություններ էին շրջանառվում, որ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Հայկ Խաչատրյանը և Վահե Հովհաննիսյանը դեմ են քվեարկելու նախագծին: Հետաքրքիր էր, որ նրանք բացակա էին այսօրվա նիստին և այսպիսով չեն քվեարկել:
ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետի փոփոխության և այլ հարցերի մասին:
Մանրամասները` ArmԼur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան