“Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գեղարքունիքի մարզ մեկնած կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն անակնկալ ելույթ է ունեցել Վարդենիսում` ասելով, թե մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին. “Բայց հիմա տղամարդ չի լինի այդ ասողներից` լինի ոստիկան, քաղաքապետ, չեն մոտենա ասեն, որ այո, ես եմ ասել, որ չմոտենան հանրահավաքին: Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Այ իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…”: Այս և մյուս նմանատիպ ելույթները զայրացրել են մարզի մի քանի տղամարդկանց, որոնք Սևանում հարձակվել են Հակոբյանի վրա, ապտակել նրան` հաշիվ պահանջելով, թե ինչպես է համարձակվել ասել, որ “տղամարդ չկա” կամ “թուրքեր են”: Սակայն Հակոբյանը “Ժողովուրդ”-ին վստահեցրել է, թե բանը չի հասել քաշքշուկի:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում