Որևէ արտառոց բան չի կատարվել. սահմանը միշտ լարված է և ոչ մի նորություն չկա: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից հրաժարվելը պարտվողական հոգեբանության մարդկանց մոտեցում է: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Նրա խոսքով` Երևանն արժանի է, որ իր տոնը նշեն: Երգչուհի-պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Քրիստինե Պեպելյանի նախաձեռնությանը, որով նա կոչ էր արել «Էրեբունի-Երևան»-ից ստացված հոնորարը կրկնապատկել և տրամադրել սահմանամերձ համայնքներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան