Բերման ենթարկված ցուցարարները ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը արդեն հայտնել էր, որ Ազգային ժողովի դիմաց այսօր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը քվերակելու ժամանակ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել, ինչի արդյունքում 21 ցուցարար բերման ենթարկվեց:

Սակայն քիչ առաջ, ինչպես տեղեկացանք, բերման ենթարկված ցուցարարներին բաց են թողել:
«Չեք անցյկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը փոխանցեց, որ նրանց որևէ մեկը չի մոտեցել և որևէ կարգավիճակ չի տվել: Վերջինիս խոսքով` կխորհրդակցեն փաստաբանների հետ և հետագա քայլերի մասին կհայտնեն:
«Մեզ առևանգել են ոստիկանական համազգեստով մարդիկ: Ես խնդրում եմ, որպեսզի համապատասխան մարդիկ վարույթ սկսեն»,- հավելեց նա:
Խոսելով վնասվածքների մասին, Արշակը նշեց, որ թեթև վնասվածքներ է ստացել ակտիվիստ Դավիթ Վարդանյանը:




Լրահոս