Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է:
2008 թ. Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ “ՀԺ”-ի թղթակցին հայտնել է, որ այս անգամ “Օպերային թատրոնի հարցն ի սկզբանե չի քննարկվել”: Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ, որոնք նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքների վկայությունն են: