«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցիալական ցանցի իր էջում խոսել է Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության մասին: Իր խոսքում նա մասնավորապես ասել է.
«Ժողովուրդ ջան: Այսօրվա Ազգային Ժողովի քվեարկության պատկերը վառ ապացույցն է `թե ինչու՞ Հայաստանը դեռ պատրաստ չէ անցնելու կառավարման խորհրդարանական մոդելին: Մեծամասնության մասին խոսելն անիմաստ է…Այնտեղ ամեն ինչ վաղուց պարզ է…Բայց նայեք , ինչքան արագ ամբողջական խմբակցություններ և «արմատական ընդդիմադիր» պատգամավորներ , կարճ ժամանակում կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումները ի օգուտ իշխանության …Որոշները ` ուղղակի «փախան», որպեսզի չքվեարկեն, կամ ներկա գտնվելով `բացակա էին…Իսկ մի քանի ամիս առաջ , հանրահավաքներում, ինչպիսի ելույթներ էին ունենում…Լսում ու մտածում էիր` ուր որ է «կպայթեցնեն» Բաղրամյան 26-ը…Հիմա պատկերացնում է՞ք ինչ է լինելու ապագայում, երբ նոր Սահմանադրությամբ ամեն ինչ երկրում ՈՐՈՇԵԼՈւ լինի ՆՄԱՆԱՏԻՊ ԿԱԶՄՈՎ Ու ՄԱԿԱՐԴԱԿՈՎ …«ՍԿԶԲՈւՆՔԱՅԻՆ» ՄԻ ԱԺ…»