Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Քվինսի Պրոմեսը Հոլանդիայի հավաքականի կազմում չի մասնակցի Եվրո-2016-ի ընտրական փուլի Ղազախստանի (հոկտեմբերի 10) և Չեխիայի (հոկտեմբերի 13) ընտրանիների դեմ խաղերին:
Հոլանդացին վնասվածք ունի և դուրս է մնացել նրանց հայտացուցակից: Նրա տեղը զբաղեցրել է «Ֆեյենորդ»-ի հարձակվող Էլերո Էլիան:
Պրոմեսի վերականգնման ժամկետների մասին հստակ տեղեկություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, այն մեկ ամսից ավել կտևի: