ԲՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են քննարկումների համար և պատրաստ են իրենց առանցքի շուրջ համախմբվողներին ընդունել, “Հրապարակի” տեղեկություններով, հիմնականում ուղղված է եղել Դաշնակցությանը: Այստեղ դեմ չեն գաղափարական առումով իրենց առավել մոտ կանգնած “հին ընկերներին” ընդգրկել իրենց ցուցակում` բնականաբար, ոչ առաջին տեղում և ոչ շատ մեծ քվոտայով, բայց պատրաստ են փոխզիջումների գնալ: Թերթի տեղեկություններով, ՀՅԴ-ում քննարկել են ԲՀԿ-ի հետ միավորվելու հարցը և միանշանակ մերժել` ժողովուրդը չի հասկանա: Սակայն ՀՅԴ-ն էլ “դուռը բաց է պահում” հետընտրական քննարկումների և դաշինքի համար: Եթե ընդդիմադիր ուժերը, անգամ տարբեր ցուցակներով գնալու պարագայում, կարողանան ծանրակշիռ ձայներ ստանալ, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի, հնարավոր է միավորվեն և քաղաքապետի իրենց կոնսենսուսային թեկնածուին անցկացնեն: