
Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարտի 12-ին՝ ժամը 01.10-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ավանի Բաբաջանյան փողոցի 39 շենքի 3 բնակչուհի: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում տանը, ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն: