Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ չէ՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ խաղողագործներից «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ  ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Մասիսի մասնաճյուղում խաղող հանձնելիս ինչ-որ միջնորդներ են իրենց մոտենում, որոնք խաղողն իրենցից գնում են էժան՝ 70-80 դրամով, բայց 10-ից 20 դրամ բարձր գնով այն արտահերթ կարգով վաճառում են գործարանին: Գյուղացիները հաճախ ստիպված են լինում համաձայնել՝ խուսափելով մի քանի օր հերթ կանգնելու հեռանկարից:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ասաց. «Կոմբինատը մթերում է այն խաղողագործների խաղողը, որոնց հետ նախկինում ունեցել է կնքած պայմանագիր: Մարդիկ ներկայանում են լիազորագրերով, եւ այդ դեպքում բացառություն է արվում, եւ խաղողն ընդունվում է առանց պայմանագրի: Սակայն ուրիշ դեպքեր բացառվում են: Գործարանի տնօրինությունը հավաստիացնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իրենք վերահսկում են գործընթացը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս