Քննիչների ուսերին հրեշտակի թևիկներ են պակասում. բոլոր մեղադրյալներն ազատության մեջ են հայտնվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, գրավի դիմաց ազատ է արձակվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ քննչական կոմիտեում ընթացող նախաքննության արդյունքների համաձայն՝ տուժող Հարություն Զաքարյանին ծանր վնասվածքը հասցրել է գործով անցնող մեկ այլ մեղադրյալ՝ Յուրա Մանուչարյանը, սակայն մեր տեղեկություններով՝ իրականում Զաքարյանները պարզել են, որ Հարությունին հիմնական ծեծողը եղել է հենց Դերենիկ Ղեւոնդյանը, որը դեպքի վայր է գնացել մարզպետի որդու դրդմամբ:

Ի դեպ, ՀՀ Քկոմիտեն ամեն ինչ անում է, որպեսզի այս գործով մեղադրյալները ազատության մեջ հայտնվեն, բայց մեղքը մյուս գերատեսչությունների ուսերին է բարդում: Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակվելու որոշման պատասխանատվության մեղքը ՔԿ-ն ներկայացրեց իբրեւ դատախազության որոշում, այս դեպքում էլ «մեղավորը» դատարանն է: Իսկ քննիչների ուսերին հրեշտակի թեւիկներն են պակասում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս