«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն օրերին, երբ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված բոլորը քննարկում էին Էրեբունի-Երեւան տոնակատարությունները անցկացնել-չանցկացնելու հարցը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է խնդրին «վերջակետ դնել»: Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ին Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում «Երեւանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված «էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների մասին»: Ըստ այդմ, սահմավել են միջոցառումների անցկացման օրերը՝ հոկտեմբերի 10-ից 11-ը:
ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է աջակցել Երեւանի քաղաքապետին տոնական միջոցառումների կազմակերպման գործում, իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պետք է ապահովի էլէներգիայի անխափան մատակարարումը, ՀՀ ոստիկանապետին էլ հանձնարարվել է ապահովել միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանությունը: Այլ կերպ ասած՝ վարչապետը «Էրեբունի-Երեւան» միջոցառումների կազմակերպման որոշման պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ «փրկելով» Տարոն Մարգարյանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: