Արփինե Հովհաննիսյանը նախարարին «վայել» կարողություն չունի. որքան է հասցրել կուտակել երիտասարդ նախկին պատգամավորը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, պարզվում է, նախարարին «վայել» կարողություն չունի: Այսինքն՝ ո՛չ անշարժ գույք ունի եւ ո՛չ էլ խոշոր դրամական միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք Հովհաննիսյանի՝ նախարար նշանակվելու առնչությամբ ներկայացրած հայտարարագրից: Նախկին պատգամավորն ունի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, մեկուկես միլիոն դրամ դրամական միջոց, այս տարվա 9 ամիսների ընթացքում էլ նա մոտ 5 մլն 800 հազար դրամ աշխատավարձ է ստացել:

Ի դեպ, Հովհաննիսյանի ընտանիքում նա միակ պաշտոնյան չէ: Նրա մայրը՝ Աննա Մկրտչյանը, զբաղեցնում է Էրեբունու եւ Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի պաշտոնը, կամ այլ կերպ ասած՝ ԶԱԳՍ-ի պետ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս