Լարիսա Ալեվերդյանն իրեն պահում է «ամենաքյարթ» ՀՀԿ-ականի նման. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին ընտրություններից հետո մի շարք ժառանգականներ, որոնք չէին մտել պառլամենտ, անցան կրթության ոլորտ, այդ թվում` Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Լարիսա Ալավերդյանը՝ Սլավոնական համալսարանի իրավագիտության եւ պատմության ինստիտուտի ղեկավար: Սլավոնականի մեր աղբյուրներն ասում են, որ նա իրեն պահում է «ամենաքյարթ» ՀՀԿ-ականի նման` չի հանդուրժում այլընտրանքային մոտեցումներ թե վարչական, թե մասնագիտական առումով, մանավանդ երիտասարդ դասախոսների շրջանում:

Օրերս ֆակուլտետի երրորդ աշխատակիցն է իր դիմումի համաձայն թողել դասախոսական աշխատանքը: Ի դեպ, տկն․ Ալավերդյանը, ըստ նույն աղբյուրների, բուհի ղեկավարության հետ էլ հակասություններ ունի, սակայն ռեկտորատը  ձայն չի հանում․ մտածում են` քայլ անելու դեպքում կմեղադրվեն անհանդուրժողականության մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս