«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փաստորեն, Դուք էլ եք մոտ քրեական հեղինակություններին, մասնակցել եք Նորադուզցի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տոնակատարությանը, հարցրինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, իշխանություններից «քցված» Աշոտ Աղաբաբյանին։ «Ասենք՝ ունեմ հարաբերություն, ի՞նչ վատ ա»,- զարմացավ պատգամավորը։ «Բայց էս տարի չի եղել, անցած տարի եմ մասնակցել… Շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ինչ ա, հանցագո՞րծ ա,- վրդովված պարզաբանում էր պահանջում պատգամավորը։ -Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»: Հավակնություններ ունեք ինքնե՞րդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ: Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին: Չմոռանանք, որ նույն հասարակությունը Ռուզվելտին 12 տոկոս ձայն տվեց»: Իսկ Ձեր ընտրություններին քանի՞ տոկոսն են քրեականներն ապահովել։ «Ոչ, չեն մասնակցել, այսինքն՝ եթե իմ ընտրողն է եղել, ընտրել է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: