Առավոտ. Իրանցին անպատվել է հայ կին ազատամարտիկին եվ ծեծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ձեզ քիչ է, լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը լրիվ կտրվի”։
Այս խոսքերը Իրանի քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխարհին ասել է Ժաննա Զաքարյանին, որը Հանրապետության հրապարակում սպասում էր Իրանից ժամանող մի զբոսաշրջիկ ընտանիքի։ Այդ մասին գրում է ,Առավոտե թերթը։
Կինը, մինչեւ հոգու որքը վիրավորվելով, Իրանի քաղաքացուց պահանջել է բացատրություն տալ, սակայն այս անգամ ենթարկվել է ֆիզիկական բռնության։ “Առավոտի” խմբագրություն եկած Ժաննա Զաքարյանը, ով դատարան բողոք է ներկայացրել, պատմել է, որ այժմ դատավորից սկսած՝ ոստիկաններով ու դատախազով իրեն համոզում են, որ հաշտության գնա։
“Ինձ նույնիսկ գումար են առաջարկում, բայց ինձ փող պետք չէ, ինքնասիրության հարց է”,- ասաց Ժաննա Զաքարյանը։
“Ներողություն խնդրելու փոխարեն Աբոլֆազլ Ղոլամ Հասսանն ինձ հաթաթա էր տալիս, թե միեւնույն է՝ իրեն ոչինչ չեն անի, քանի որ իր մեջքին Ծառուկյանն է կանգնած։ Տեղեկություններ կան, որ նա Հայաստանի դրոշի տակ հանդես եկող սպորտսմեն է”։
Որ Իրանի քաղաքացին ինչ-որ հովանավոր ունի, տիկին Ժաննայի համար պարզ է դառնում հենց սկզբից, երբ մինչեւ դատավարությունն իրեն համոզում են հետ կանգնել բողոքից։
“Բայց ես գնալու եմ մինչեւ վերջ”,- վստահեցնում է Ժաննա Զաքարյանը։
Ժաննա Զաքարյանը։ Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, երկրապահ անդամ եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է պատվոգրերով”,- գրում է “Առավոտը”։




Լրահոս