Բա լավ ղարաբաղցին ծնունդը չի՞ նշի. ինչպես են ՀՀԿ-ականները նախատում իրենց կուսակցին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանի ծննդյան օրն էր։ Ծնունդ չանող հոբելյարին ՀՀԿ-ականները խորհրդարանի միջանցքում նախատում էին. ինչո՞ւ չես նշում, բա լավ ղարաբաղցին ծնունդը չի՞ նշի։ Ամենագայթակղիչ նախատինքը լսվեց ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանից․ «Ծնունդ անեիր, մի լավ երգիչ կասեի՝ կգար-կուրախացներ»։ Հետո էլ, թե. «Մի քանի օր ուշ ծնվեիր, ճոխ ծնունդ կանեինք, միանգամից հարսանիք-ծնունդ մեկ կանեինք»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Կարեն Կարապետյանի որդու հարսանիքն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս