Մխիթարյանի գնահատականը` «Բավարիա»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Մյունխենի «Բավարիա»-ի դեմ  խաղում:

Մխիթարյանը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 5 հարված, որոնցից երկուսը՝ դիպուկ: Նա կատարել է 42 փոխանցում՝ 81 տոկոս ճշգրտությամբ:

Հենրիխը կանոնները խախտել է 3 անգամ, իսկ նրա դեմ պայքարում թույլ չեն տվել ոչ մի խախտում: Մխիթարյանը ստացել է 6.2 գնահատականը, իսկ «Բորուսիա»-ի կազմում լավագույնը ճանաչվել է գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (6.69):




Լրահոս