Armenian text to speach

Ռուսական ինքնաթիռները կրկին խախտել են Թուրքիայի օդային տարածքը. Անկարան անհանգստացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի իշխանությունները կրկին իրենց մոտ են կանչել Անկարայում ՌԴ դեսպանին ու բացատրություն պահանջել վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքը երկրորդ անգամ խախտելու դեպքի առթիվ: Անկարայի տվյալների համաձայն`  երկրորդ ռուսական ռազմական ինքնաթիռն է  խախտել երկրի օդային տարածքը:

Համաձայն Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության` ևս մեկ ռուսական ինքնաթիռ անցել է Թուրքիայի տարածքի վրայով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին արդեն կանչել էին Թուրքիայի ԱԳՆ, որպեսզի բացատրություն տա այն մասին, թե ինչու է ռուսական ինքնաթիռը ներխուժել երկրի օդային տարածք:




Լրահոս