Եմենի վարչապետի նստավայրի մոտ կրակոցների զոհ է դարձել 12 մարդ, փոխանցում է CNN-ը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ զոհերի շրջանում Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի զինծառայողներ կան:
Փոխանցվում է, որ ներկա պահին բոլոր փողոցները փակ են: Տեղեկություններ չեն հաղորդվում այն մասին, թե ով է իրականացրել հարձակումը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Եմենի Ադենում, որտեղ ապրում է Եմենի վարչապետ Հալեդ Բահան, ռմբակոծվել է: Երկրի վարչապետը կրակոցների արդյունքում չի տուժել: