Գվատեմալայի Սանտա-Կատարինա-Պինուլա քաղաքում գրանցված սողանքի հետևանքով արդեն հայտնաբերվել է 161 զոհի դի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվում էր 144 զոհի մասին:
«Այս պահի դրությամբ` Կամբրայ շրջանում աշխատող դատախազները տեղեկացնում են, որ զոհերի թիվը մեծացել է` հասնելով 161 մարդու»,- ասվում է Գվատեմալայի դատախազության Թվիթթերյան էջում:
Միջադեպը գրանցվել էր անցած հինգշաբթի: Հազարավոր տոննաներով հողը ծածկել էր 125 բնակելի տներ, փրկարարական աշխատանքները շարունակվում են, ողջ մնացածներ դեռևս չեն հայտնաբերվել: