
Վատիկանի հռոմեական կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է նոր պապի ընտրություններին: Սկզբում ընտրություններին մասնակցող եկեղեցու 115 կարդինալները հատուկ պատարագ կմատուցեն, ապա երեկոյան Սիքստինյան կապելայում կսկսվեն առաջին ընտրությունները: Կարդինալներն արդեն ավարտել են խորհրդակցությունը ու որոշել, թե ինչ են սպասելու նոր Պապից: Հիշեցնենք, որ ընտրաթերթիկները այրվում են վառարանում, իսկ այդ երեկո վառարանի ծուխը հավանաբար սև գույն կլինի, ինչն էլ նշանակում է, որ Պապը դեռևս չի ընտրվել: