Ռուսաստանի ժողովուրդների խորհրդի ասամբելայի կոմիտեի ղեկավար ու Ռուսաստանում հայերի միության փոխնախագահի խորհրդական Արկադի Թումասովը հայտարարել է, որ «NAR» հայ համայնքի զարգացման միջազգային կենտրոնը պատրաստ է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
«Ժամանակն է եկել Հայկական սփյուռքը միավորելու»,- հայտարարել է Թումասովը: Ամենագլխավորը ԱՄՆ-ում ու Եվրոպայում հզոր սփյուռքի միջոցով այդ երկրների ղեկավարների վրա ճնշում գործադրելն է` աջակցելով Ռուսաստանի խաղաղարար առաքելությանը ու պահանջելով ահաբեկչության ու տարածաշրջանի ապակայունացման հովանավորության դադարեցումը: Ցանկացած հայ, մոլորակի որ կետում էլ, որ ապրի, պետք է հասկանա, որ ԻՊ զարգացումը ոչ միայն անմիջական սպառնալիք է Սիրիայի հայերին, այլ նաև մեր պատմական հայրենիքի` Հայաստանի ու ողջ աշխարհի համար»:
Թումասովը նաև նշել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը միակ ուժն է, որը կարող է կանխել սույն սպառնալիքը:
«Ռուսաստանի հայերը պատրաստ են լիակատար աջակցություն ցուցաբերել «NAR» կազմակերպությանը` այդքան կարևոր ու աստվածահաճո գործում»,- հավատացրել է Թումասովը: