«Հիմա չգիտեմ` անվտանգությանը կանչեմ, թե շտապօգնությանը». միջադեպ ԱԺ-ում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ:Երբ ելույթով հանդես էր գալիս ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, Զարուհի Փոստանջյանը մի քանի թղթեր ձեռքին բարձրացավ ամբիոն: Նա մոտեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, եւ ինչ-որ խոսքեր էր հնչեցնում:

«Մի թույլ տվեք, որ ես օրենքով շարժվեմ: Ես հիմա չգիտեմ` անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը»,- ի պատասխան ասաց ԱԺ նախագահը:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը Armlur.am-ի հետ զրույցում ավելի ուշ նշեց, որ իր  ԱԺ նախագահի հրամանով իր օգնականներին չեն թույլատրում մտնել խորհրդարանի շենք: Պատգամավորը նշեց, որ հենց այդ հարցը պարզելու համար էր մոտեցել ամբիոնին: Նրա փոխանցմամբ, Գալուստ Սահակյանը խոստովանել է, որ ինքն է արգելել և հայտարարել է, թե պատգամավորը խանգարում է իրենց աշխատանքներին:




Լրահոս