Սիրիայում ռուսական զորքերն ամենայն հավանականությամբ ցամաքային օպերացիա են նախապատրաստում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին ցամաքային աջակցություն ցուցաբերելու համար, գրում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:
Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ռուս զինծառայողները զինտեխնիկա են ստացել, այդ թվում՝ հրետանի: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ ավելի վաղ Լաթակիայում 6 ինքնագնաց հրետանի է տեղակայվել: Աղբյուրները կասկածի տակ են դնում նաև այն, որ զինտեխնիկան ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Հիշեցենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ ՌՕՈւ-ն առաջին ավիահարվածները հասցրեցին Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «սիրիական բանակի աջակցությունն իրականացվում է օդից՝ առանց ցամաքային օպերացիաների մասնակցության»: