Իմ անունով իր իմիջն էր բարձրացնում։ Անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի հայտարարություններին` այդ մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Հավելենք` ակտիվիստը հայտարարել էր, թե ՀՀԿ-ական պատգամավորի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել:
«Արժի՞ դրա մասին խոսել, դնել վեկալել, դուք էլ եք իրա իմիջը բարձրացնում: Ես ըտենց մարդ չեմ ճանաչում, հազար անգամ խոսել եմ դրա մասին», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ինքնակոչ ակտիվիստը վերջերս հանձնվել էր Ադրբեջանին և այնտեղ մեծ ասուլիսով հանդես եկել: