Հազարավոր գերմանացիներ փողոց են դուրս եկել` պահանջելով խստացնել միգրացիոն քաղաքականությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան, ուր լցվել է փախստականների հիմնական հոսքը, պարուրել է ցույցերի ալիքը: Դրեզդենի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել` պահանջելով միգրացիոն քաղաքականության խստացում: Երթը ղեկավարել են «Եվրոպացի-հայրենասերներն ընդդեմ Հին Աշխարհի իսլամիզացիայի» քաղաքական շարժման  ակտիվիստները:

Այդ կազմակերպության անդամները պահանջում են զսպել Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից փախստականների հոսքը: Ավելի վաղ Չեխիայի հետ սահմանամերձ Զեբնից քաղաքում նրանք փորձել են կենդանի պատ կառուցել, որպեսզի փակեն փախստականների ճանապարհը, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը:

Գերմանիայի տարածքում փախստականների թիվն այդքան շատ չի եղել, իսկ այժմ նրանց տեղակայում են ողջ երկրի տարածքով: Մինչև 2016 թ Գերմանիան կարող է ընդունել շուրջ կես միլիոն մարդ:




Լրահոս