Էրդողանի որդին միլիարդավոր դոլարներով փախել է Թուրքիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրդողանը որդուն արտերկիր է ուղարկել՝ միլիարդավոր դոլարներով և զինված պահակախմբով:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի սկանդալային «բացահայտումներով» հայտնի թվիթերի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին:

Օգտատերը հաստատում է, որ Բիլալ Էրդողանը երկար ժամանակ կմնա Իսպանիայում, որտեղից կկառավարի միլիարդավոր միջոցները:

Նշվում է, որ Բիլալի փախուստը կապված է նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություննների և Էրդողանի հավանական պարտության հետ:

 




Լրահոս