Հայաստանի երկրորդ նախագահն ընդամենը իր կարծիքն է հայտնել. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երկրորդ նախագահն ընդամենը իր կարծիքն է հայտնել։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

«Կգտնվեն մարդիկ, որոնք կկիսեն նրա կարծիքը, բայց հիմնական մեծամասնությունը  չեն կիսի։ Նրանք, ովքեր տրամաբանություն և ճշմարտություն կտեսնեն Քոչարյանի խոսքերում, կկիսեն նրա կարծիքը, սակայն կարծում եմ՝ փոքրամասնություն կլինեն այդ մարդիկ»,- ասաց Գագիկ Մելիքյանը։

Այն դիտարկմանը, որ  Քոչարյանի կարծիքով, Սահմանադրական փոփոխություններից հետո երկրում կստեղծվի միակուսակցական համակարգ, նա նշեց․ «Ես համակարծիք չեմ, նման նախագիծը լայն հնարավորություն է տալիս բազմակուսակցականության զարգացմանը և մրցակցությանը, որը ԱԺ ձևավորման հարցում ժողովրդավարության առումով ավելի առաջադիմական ճանապարհ է»։




Լրահոս