![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/44a46f2d712d1b8b2a974b02ea1d97a6__660x.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Սիրիայում ռուսական զորքերի կողմից պատրաստվող ցամաքային օպերացիայի մասին CNN-ի տեղեկությունները:
«CNN-ը կարող էր շփոթել: Նրանք Պուտինին Ելցինի հետ էլ են շփոթում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հեռուստաալիքի համապատասխան հաղորդագրությունները:
Պեսկովը հայտարարել է, որ ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայում ցամաքային օպերացիային: