Ֆելիպե Կոուտինյոն կտեղափոխվի «Բարսելոնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հեռացումից հետո մտադիր է լքել անգլիական ակումբը:

Sport.es-ի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբը նրան ձեռք բերելու համար հայտնել է 30 միլիոն եվրո վճարելու պատրաստակամության մասին:

Կոուտինյոյի տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա ձմռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:




Լրահոս