«Հրազդան ՋԷԿ»-ն էլ կվաճառվի Սամվել Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կայանալիք նիստում պատրաստվում է թույլատրել «Ինտեր ՌԱՕ» հանրային բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Հանձնաժողովն այս դեպքում հաշվի է առել «Ինտեր ՌԱՕ»-ի այս տարվա սեպտեմբերի 22-ի եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի սեպտեմբերի 28-ի ու հոկտեմբերի 1-ի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի գրությունները:

Հիշեցնենք, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է օֆշորում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերն է: Այս ընկերությունն իր հերթին պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին:




Լրահոս