![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/KMO_138706_00131_1_t218_224708.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Թուրքիայի հետ ընկերական հարաբերությունները Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, փոխանցում է Reuters-ը:
«Բոլորին հայտնի են մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն եթե Ռուսաստանը կորցնի նման ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է, ապա կզրկվի ամեն ինչից, և Մոսկվան պետք է իմանա այդ մասին»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը Սիրիայում ռուսական գործողությունները «լուրջ սխալմունք» է անվանել:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություն էր պահանջել Ռուսաստանից՝ երկրի օդային տարածքը խախտելու համար: