«Ժառանգություն» կուսակցությաննախագահՐաֆֆի Հովհաննիսյանի համար իշխանությունները բավական ուշագրավ պաշտոն են առաջարկել` գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը: Նման առաջարկ հնչել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
«Ժողովուրդ»-իհետզրույցում ասաց, որ ի թիվս այլ առաջարկների՝ ԱԺ նախագահն էլ իր կողմից նշել է, որ կա հնարավորություն, որ Ր. Հովհաննիսյանը գլխավորի այդ հանձնաժողովը: Սակայն
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միանշանակ պատասխան չի տվել՝ ասելով, որ ԱԺ–նանկախ մարմին է, եւ այնտեղ տեղի ունեցող գործընթացները որեւէ կապ չունեն Ր. Հովհաննիսյանի` հրապարակում կատարելիք քայլերի հետ: Ասել է թե՝ նրբորեն մերժել է այդ առաջարկը: