Մոնակոյում զբոսանավային շոուի այցելուներին ներկայացվել է նոր զբոսանավ, որը թույլ կտա իր սեփականատերերին լինել աշխարհի ամենացուրտ ու ամենահեռավոր վայրերում: Շքեղ SeaXplorer հետազոտական սառցահատ զբոսանավը նախագծել է հոլանդական Damen Group նավաշինական ընկերությունը:
100 մետրանոց նավում 30 հյուրի ու անձնակազմի 50 անդամների համար բավարար քնելու տեղ կա: Զբոսանավի վրա ուղղաթիռների վայրէջքի համար հարթակ կա: