ArmLur.am-ը քիչ առաջ զրուցել է Մասիսում գտնվող Երեւանի Արարատ գինում-օղու-կոնյակի գործարանի մոտ հավաքված գյուղացիների հետ, ովքեր պատմեցին, որ արդեն մոտ մեկ շաբաթ է, իրենք բեռնել են խաղողներով ավտոմեքենան, հասել գործարան, սակայն այնտեղ հրաժարվում են մթերել խաղողը:
Ըստ խաղողագործ գյուղացիների` ամենատարբեր պատճառաբանություններով Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանի տնօրինությունը հրաժարվում է ընդունել խաղողը:
Այսօր գործարանի մոտ էին հավաքվել անգամ մերժվածները, որոնք թեեւ այլեւս հույս էլ չունեին, որ իրենց բերքը կմթերեն, բայց միաժամանակ այլ ճար էլ չունեին:
Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը իր ոչնչացած հեղինակությունը վերականգնելու համար գնում է, մի քանի գյուղացիների հետ է խոսում, PR անում եւ ծափերի ներքո արագ փախչում իրական դժգոհություն ունեցող գյուղացիներից:
Ավելին՝ Ծառուկյանի գործարանի տնօրինությունը գյուղացիներին հորդորել է լրագրողների հետ չխոսել, չբողոքել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խաղողը չեն մթերի: Ու երբ ArmLur.am-ը եղավ գործարանի մոտ, տնօրինությունը փակեց դռները՝ ընդմիջում հայտարարելով:
Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում