ՆախագահականընտրություններիվերաբերյալԵԱՀԿ/ԺՄԻԳդիտորդների միջանկյալ զեկույցները գնալով ավելի կոշտ են դառնում: Շաբաթ օրը հրապարակված հերթական միջանկյալ զեկույցում, օրինակ, նշված է.
«1988 տեղամասերից
1746-ը ունեն
300 եւ ավելի գրանցված ընտրողներ: Դրանցից
144-ում ընտրողների թիվը գերազանցել է
80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, եւ նմանատիպ
115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան
80 տոկոսը…
249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը
50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան
50 տոկոսը
40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան
50 տոկոս
155 տեղամասերում»: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում, խոսելով այդ եզրակացության մասին, նշեց, թե
«Ժառանգություն» կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ունեցել է իր անդամները, ընտրակեղծիքների մասին արձանագրություններ չի ներկայացրել, իսկ
1988 ընտրատեղամասերից միայն
40 տեղամասի վերաբերյալ է մատյաններում հատուկ գրառում կատարվել:
«Եվ եթե վերլուծենք այս տեղեկատվությունը, կտեսնենք, որ չկա որեւէ խնդիր: Ես կարծում եմ` պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ»,-նշեցնա: