Գագիկ Ծառուկյանի գործարանի մոտ 28-ամյա խաղողագործ է մահացել. խաղողագործները փակել են Մասիս-Երեւան ավտոճանապարհը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի մասնաճյուղի մոտ կանգնած խաղողագործներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախօրեին հենց գործարանի մոտակայքում 28-ամյա երիտասարդ է սրտի կաթվածից մահացել: Պատճառն այն է եղել, որ իր բերած խաղողը չեն մթերել:

«Հոկտեմբերի 4-ի երեկոյան ես տեսա, որ նա ընկավ ու մեռավ: Մոտավորապես երեք տոննա խաղող էր բերել: Եթե սիրող ու հարգող լինեին այդ մարդու խաղողը կմթերեին գումարը կտային թաղման արարողությունը գոնե կկազմակերպեին»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց  խաղողագործ Աղասի Ստեփանյանը:




Լրահոս