
Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում “Մերսեդես” մակնիշի 496 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան փողոցի 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը 32-ամյա Աբրամ Դանգուզյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչի կողմից նախապատրաստված նյութերը կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ նշված ավտոմեքենայի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում: Քննչի հանձնարարականով, ճշտվում է վարորդի ինքնությունը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի