Գագիկ Ծառուկյանը խոստացավ խաղողը մթերել մինչեւ վերջին հատիկը. հուսանք, որ այս անգամ չի խաբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին  հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գնացել է իրեն պատկանող Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի Մասիսի մասնաճյուղ եւ հանդիպել դժգոհող խաղողագործներին:

Armlur.am-ը խաղողագործներից տեղեկացավ, որ Գագիկ Ծառուկյանը մոտեցել է նրանց եւ հայտարարել հետեւյալը. «Ժողովուրդ ջան մի խառնվեք իրար, մի ուշաթափվեք, այսօր գործարանը կաշխատի մինչեւ գիշերվա ժամը 03.00-ն եւ կմթերի միայն որակյալ խաղողը»:

Գործարանի աշխատակիցները այդքանից հետո, միևնույն է, մոտենում են բերքը հանձնող գյուղացիներին եւ այն ստուգելուց հետո հայտարարում են, որ խաղողն իբր անորակ է: Այնինչ եթե նույնիսկ բերքը փչացած է լինում, դա օրերով գործարանի մոտ սպասելու հետեւանք է:




Լրահոս