Մյուս տարի ունենալու ենք յոլլա գնալու բյուջե. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն մուտք է եղել ԱԺ եւ ընդգրկվել աշնանային նստաշրջանի մեծ օրակարգ: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա բյուջեն 2015 թվականի համեմատ 8 միլիարդ դրամով պակաս է, իսկ դեֆիցիտը, ընդհակառակը, ավելացել է մոտ 75 միլիարդ դրամով: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից պարզել, թե 2016 պետբյուջեն արդյոք կարող է համարվել սոցիալական ուղղվածությամբ բյուջե: «Դա բյուջե է, այսպես ասած, ավելի համեստ, հնարավորինս փորձել ենք իրատեսական գտնվել ծախսեր կատարելու մեր ցանկությունների մեջ: Սոցիալական ծախսերը պահպանված են այս տարվա մակարդակում:

Համեստ է այն առումով, որ սովոր ենք յուրաքանչյուր տարի ոչ այդքան շատ, բայց ինչ-որ չափով թոշակի բարձրացում անել, նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում որոշակի փոփոխություններ անել կամ որոշակի այլ սոցիալական հարցերի հետ կապված խնդիր լուծել, այդ առումով այս տարի համեստ է լինելու»,- պարզաբանեց Սաֆարյանը: Ասել է թե՝ մյուս տարի ունենալու ենք «յոլլա գնալու բյուջե»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս