Որքան ժամանակ Արա Բուդաղյանը պատանդի կարգավիճակում կմնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռ հուլիսի 28-ին կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը: Մարզպետի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է: Այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի քննիչները չեն էլ փորձում ապացուցել նրա կապը մահափորձի հետ:

Ըստ ամենայնի, Բուդաղյանին անազատության մեջ կպահեն այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ քննչական կոմիտեն կլուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը: Ինչպես գիտենք, մարզպետի որդին եւ նրա վարորդի տղան արդեն ազատ են արձակվել: Օրերս էլ ինքնակամ ոստիկանություն է ներկայացել նաեւ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, որը 4 ամիս հետախուզվում էր: Նրան, իհարկե, կալանավորել են, սակայն կասկած չկա, որ քննչական կոմիտեն նրան եւս ազատ կարձակի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս