Armenian text to speach

Կրթության վարչության պետն իր կնոջը «մեդալ է տվել». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի կրթության համակարգի աշխատողներն այս օրերին իրար հանդիպելիս զվարճալի լուր են միմյանց փոխանցում. «Բա չեք ասի՝ կրթության վարչության պետ Մինասը կնոջը մեդալ է տվել»։ Բանն այն է, որ մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Այադյանի կինը Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանն է, ով նախօրեին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, որպես լավագույն մանկավարժ, կրթության և գիտության նախարարության հուշամեդալով է պարգևատրվել։ Ու թեև պարգևատրողն Արմեն Աշոտյանն է, իսկ Նարինե Սահակյանն էլ վաղուցվանից է տնօրեն աշխատում՝ անգամ այս պոստում փոխարինել է մորը, սակայն վանաձորցի մանկավարժներն առնվազն ծիծաղելի են համարում, որ կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս