Օլիգարխիային տուրք տված դատավորի անունը էթիկայի հանձնաժողովում է հայտնվել. Ռուբեն Ներսիսյանը խախտումներ է կատարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հաղորդում է ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:  Իսկ պատճառը նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է:

Ըստ օմբուդսմենի՝  Ռուբեն Ներսիսյանը այդ վճիռը կայացնելիս թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում: Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռուբեն Ներսիսյանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Հենց այս վճռի հիման վրա արդեն երեք ամսից ավել «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս